Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 2 811 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 2 811 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում փետրվարի 8-ին կատարվել է 7 297 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 811 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 38,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 3 291 մարդ։ Արձանագրվել մահվան 6 դեպք։

Փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից 359 456-ը` առողջացած:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 797 392 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 27 762 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 108 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 555 է: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 396 885 դեպքով։ Վրաստանը գտնվում է 44-րդ տեղում՝ 1 375 615 դեպքով, Ադրբեջանը 69-րդ տեղում է՝ 710 366 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 12 446 111 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 657 842 դեպքով

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում