«Մայլեռ» ներդրումային ծրագրի համար կառավարությունը շեղվում է խաղատների իր քաղաքականությունից

Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառում է օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակում խաղատան լիցենզիա տրամադրել «Մայլեռ մաունթայն ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։
«Մայլեռ» ներդրումային ծրագրով Ապարան համայնքի տարածքում՝ 2 070 հեկտարի վրա, կառուցվելու է լեռնադահուկային ու հանգստյան համալիր, որը ներառելու է նաև ճոպանուղի, սահուղիներ, երկու հյուրանոց։ Ընդհանուր առմամբ ծրագրով «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ներդնելու է 15 միլիարդ դրամ։ Ընկերության բաժնետերը Տիգրան Հարությունյանն է՝ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին։ Վերջերս «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ավստրիական Doppelmayr ընկերության հետ պայմանագիր կնքեց՝ ճոպանուղու ձեռքբերման վերաբերյալ։ Համալիրը ներառելու է նաև խաղատուն։
https://civilnet.am/news/648765/%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%AB%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B7-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80-%D5%A7-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82/Ընդ որում, ինչպես նախագծի հիմնավորումներում է նշվում, ընկերության համար առանձին օրենսդրական ակտով կսահմանվի «առանձնահատուկ կարգավիճակ»՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ։ Հայաստանում շահումով խաղերի և խաղատների մասին օրենքը սահմանում է, որ խաղատան գործունեություն կարող է ծավալվել Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում ու Մեղրիում։ Բացառություն կարող է լինել, եթե կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրը գերազանցում է 40 միլիարդ դրամը։ «Մայլեռ մաունթային ռեզորթ»-ի դեպքում ծրագիրը չի հասնում 40 միլիարդի, իսկ ծրագրի համար ընտրված տարածքն Ապարանում է։
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ ծրագրի չիրականացման դեպքում խաղատան լիցենզիան հետ է վերցվելու, իսկ ծրագրով խաղատան առկայությունը հնարավորություն կտա լրացուցիչ զբոսաշրջիկներ ներգրավել։
Մկրտիչ Կարապետյան
Civilnet










