Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 1 774 նոր դեպք, մահացել է 28 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 1 774 նոր դեպք, մահացել է 28 մարդ

Հայաստանում փետրվարի 15-ին կատարվել է 6 630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 774 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 26,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 2 574 մարդ։ Արձանագրվել մահվան 28 դեպք։

Փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 700-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 840 443 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 18 645 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 229 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 581 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 410 155 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 496 156 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 752 605 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 13 079 683 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 860 255 դեպքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում