Գլխավոր Լրահոս

«Նաիրիտը» ավելացնում է պարտքի բեռը

«Նաիրիտը» ավելացնում է պարտքի բեռը

«Նաիրիտը» նույնիսկ պարապուրդում է վնասներ կրում։ 2011թ. ֆինանսական հաշվետվության համաձայն՝ անցած տարի ընկերության վնասը կազմել է մոտ 20,5 մլրդ դրամ, վերջին երկու տարվա արդյունքներով կուտակային վնասը հասել է 42,8 մլրդ դրամի։

Նշենք, որ 2008-2009 թթ. նույնպես բարենպաստ չեն եղել «Նաիրիտի» համար։ Այս ժամանակահատվածում գործարանի կուտակային վնասը կազմել է 45,8 մլրդ դրամ։ Ստացվում է, որ վերջին չորս տարվա ընթացքում (որից մոտ երկու տարի չի գործել) ընկերությունը կուտակել է ավելի քան 90 մլրդ դրամի վնասներ։

Պարապուրդի մատնված «Նաիրիտը» պարտքեր է կուտակել նաև աշխատակիցներին, պետբյուջեին և գործընկերներին։ Այսպես, եթե 2010թ. վերջին գործարանի առևտրային և կրեդիտորական պարտքը կազմել է 17,6 մլրդ, ապա անցած տարվա ընթացքում այն ավելացել է մոտ 4 մլրդ դրամով։ Գումարից 2 մլրդ-ը գոյացել է հարկային պարտավորությունների գծով, 1,5 մլրդ-ը՝ աշխատակիցների աշխատավարձերի գծով։

Անցած տարի «Նաիրիտը» իրականացրել էր 2,8 մլրդ դրամի վարչական ծախսեր, ինչը 2010թ. համեմատ կրճատվել է 0,5 մլրդ-ով։ Անցած տարի 5 մլրդ դրամով կրճատվել են նաև այլ ծախսերը՝ հասնելով 13 մլրդ դրամի։

Անցած տարի 0,5 մլրդ դրամով ավելացել են ընկերության վարկերի և փոխառությունների գծով ծախսերը՝ կազմելով 4 մլրդ։ Նշենք, որ անցած տարվա վերջին ընկերության վարկային պարտավորությունների ծավալը կազմել է 51 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 10 մլրդ-ով։

2011թ. «Նաիրիտը» 2,5 մլրդ դրամի չափով դոլարային և դրամային միջոցներ է ներգրավել Երևանի ջէկ-ից՝ տարեկան 12% տոկոսադրույքով։

«Նաիրիտը» չի կարողացել կատարել նաև իր նախկին պարտավորությունները «Հայբիզնեսբանկի» առջև՝ ներգրավված 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով երկու վարկերի գծով։ Դոլարային երկու այս վարկերը, նշենք, պետք է մարվեին 2011թ.։ Բայց քանի որ գործարանը չի կարողացել կատարել պարտավորությունները, վարկերի նախկին 11% և 12% տարեկան տոկոսադրույքներն աճել են մինչև 24% և 26%, համապատասխանաբար։ Անցած տարվա վերջին բանկում վարկի բալանսային արժեքը կազմել է արդեն 1,9 մլրդ դրամ։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում