Գլխավոր Լրահոս

Ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափը կբարձրանա․ փոխնախարար

Ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափը կբարձրանա․ փոխնախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը հաջորդ տարի բյուջետային հայտում կներկայացնի ուսուցիչների աշխատավարձերի  դրույքաչափի փոփոխության, հավելավճարի սահմանման նոր մոտեցումներ, որոնք թույլ են տալու գնալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նոր նախագծով կարևորվում է, որ բոլոր դպրոցները համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։

«Նախատեսվում է ատեստավորման տարակարգերի շնորհման մեխանիզմների ամբողջական վերանայում, ինչպես նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն։ Եկող տարվա բյուջետային հայտում կներկայացնենք ուսուցիչների դրույքաչափի փոփոխության և նաև հավելավճարի սահմանման նոր մոտեցումները, որոնք պետք է թույլ տան գնալ մինչև 400 հազար աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին»,- ասել է Անդրեասյանը։

Կառավարությունը նաև նախատեսում է 2026-ի ավարտին ունենալ հիմնանորոգված, վերակառուցված, վերանորոգված առնվազն 300 դպրոց, որոնք կունենան արդիական ենթակառուցվածքներ և պայմաններ։ Ինչպես նաև նախատեսված է, որ բոլոր դպրոցները ունենան անհրաժեշտ բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում