Գլխավոր Լրահոս

Ներքին պարտքը թանկանում է

Ներքին պարտքը թանկանում է

2012թ. առաջին կիսամյակում ներքին պետական պարտքն աճել է 1,33 մլրդ դրամով կամ 0,6%-ով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով 211,4 մլրդ դրամ։ Այս ժամանակահատվածում պետական պարտատոմսերի հաշվին ֆինանսավորվել է պետբյուջեի դեֆիցիտի 1,41 մլրդ դրամը։ Նշենք, որ ընթացիկ տարում ներքին պարտքի հաշվին նախատեսվում է ֆինանսավորել պետբյուջեի դեֆիցիտի 30,2 մլրդ-ը։

Առաջին կիսամյակում ֆինանսների նախարարության կողմից թողարկված պարտատոմսերից ստացված միջոցների 11,8 մլրդ դրամն ուղղվել է նախկինում թողարկված պարտատոմսերի սպասարկմանը, ևս 9,75 մլրդ-ը՝ պարտատոմսերի հետգնմանը։

Հունիսի վերջին պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 13,4%՝ վեց ամսվա ընթացքում բարձրանալով 0,42 տոկոսային կետով։ Ներքին պարտքի թանկացումը մի կողմից պայմանավորված է եղել պարտքի կառուցվածքի փոփոխությամբ, մյուս կողմից՝ ֆինանսների նախարարությունը ներքին շուկայից միջոցները սկսել է ներգրավել ավելի բարձր եկամտաբերությամբ։

Հունվար-հունիսին ներքին պարտքի կառուցվածքում 4,3 տոկոսային կետով ավելացել է երկարաժամկետ պարտատոմսերի մասնաբաժինը՝ հասնելով 35,2%-ի։ Ընդ որում, բարձրացել է նաև երկարաժամկետ և միջնաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը՝ մոտ 0,5 տոկոսային կետով։

Ներքին պարտքում «երկար» փողերը, իհարկե, նվազեցնում են ռիսկերը, սակայն հաշվի առնելով վերջիններիս բարձր եկամտաբերությունը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ռիսկերը հազիվ թե մեղմվել են։ Ֆիննախն ըստ էության ստիպված է լինելու ամեն գնով միջոցներ ներգրավել՝ մի կողմից պարտքը սպասարկելու, մյուս կողմից՝ պետբյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում