Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հայաստանում փետրվարի 23-ին կատարվել է 4 467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 17,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 970 մարդ։ Արձանագրվել մահվան 14 դեպք։

Փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 220 դեպք, որոնցից 396 670-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 879 685 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 11 557 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 392 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 593 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 418 220 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 584 454 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 779 783 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 13 762 181 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 998 975 դեպքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում