Գլխավոր Լրահոս

Հայաստանում ավտոպարկը ծերանում է

Հայաստանում ավտոպարկը ծերանում է

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված ավտոմեքենաների քանակը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,2 հազ-ով կամ 8,6%-ով՝ կազմելով 15,2 հազ.։ Ներկրված ավտոմեքենաների 55%-ը բաժին է ընկել երկրորդ եռամսյակին։

Հունվար-հունիսին ներկրված ավտոմեքենաներից գանձվել է 18,2 մլն դրամի մաքսատուրք կամ մեկ մեքենայի հաշվով միջինում 1,2 մլն դրամ։ Նշենք, որ անցած տարի մեկ մեքենայից միջինում գանձվել է 1 մլն դրամի մաքսատուրք։

Մեկ ավտոմեքենայի միջին մաքսային արժեքի ավելացումը պայմանավորված է հիմնականում «թանկ» ավտոմեքենաների ներկրման ծավալների աճով։ Այս տարի Հայաստան ներկրված ավտոմեքենաների 6,2%-ը բաժին է ընկել բարձ մաքսային արժեքով մեքենաներին. ներկրվել է այս կարգի 936 ավտոմեքենա, որից 40%-ը՝ երկրորդ եռամսյակում։ Անցած տարվա ներկրումներում թանկ ավտոմեքենաների մասնաբաժինը կազմել է 4,8%։

Այդուհանդերձ, Հայաստանի ավտոպարկը շարունակում է համալրվել հին և համեմատաբար էժան ավտոմեքենաներով։ Այս տարի Հայաստան ներկրված ավտոմեքենաների 56%-ի մաքսային արժեքը չի գերազանցել $5 հազ-ը, այն դեպքում, երբ անցած տարի «էժան» ավտոմեքենաների մասնաբաժինը 54% էր։

Ցածր մաքսային արժեքով ավտոմեքենաների հիմնական մասը կազմում են 10 և ավելի տարիք ունեցող մեքենաները։ Էժան ավտոմեքենաների ներկրումը «խրախուսում» է բարձր մաքսատուրքերը։ Այսօր, ըստ մաքսային կարգերի՝ մինչև 5 տարեկան մեքենաների մաքսազերծման գումարը կազմում է մեքենայի արժեքի 32%-ը, մինչև 10 տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, 15 տարուց հին մեքենաներինը՝ 52%-ը։

2007թ. հին ավտոմեքենաների համար բարձր բնապահպանական վճարների սահմանման ժամանակ, նշվում էր, թե քայլն ուղղված է ներքին շուկան հին ավտոմեքենաների ներկրումից պաշտպանելուն։ Ինչպես ցույց է տալիս ժամանակը, հենց բնապահպանական վճարներն էլ «խթանում» են հին ավտոմեքենաների ներկրումը։ Այսպես եթե 2007թ. ընդհանուր ներկրումներում մինչև $5 հազ. արժեքով մեքենաների մասնաբաժինը (տարիքը գերազանցում է 10 տարի) կազմել է 40%, ապա անցած տարի դրանց մասնաբաժինը 54,3% էր։ Ներկայում ցուցանիշը 56%-ի սահմանում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում