Գլխավոր Լրահոս

Վրաստանը պաշտոնապես կդիմի ԵՄ անդամակցության համար

Վրաստանը պաշտոնապես կդիմի ԵՄ անդամակցության համար

OC Media

Վրաստանը հինգշաբթի պաշտոնապես կդիմի ԵՄ անդամակցության համար, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանի կառավարությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, արդեն պատրաստում է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, որը Վրաստանի կառավարության անունից վաղը պաշտոնապես կներկայացվի ԵՄ կառույցներին»,- «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակներից մեկում այսօր երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Կոբախիձեն։

Երկուշաբթի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու որոշում էր կայացրել Ուկրաինան այդ երկիր Ռուսաստանի ներխուժման ֆոնին:

Վրաստանի այս քայլը շրջադարձային է Կոբախիձեի համար, ինչպես նաև կառավարության, որը մինչև երեկ պնդում էր, որ չի փոխի իր նախկին ծրագիրը, որով նախատեսվում էր ԵՄ անդամակցության համար դիմել 2024-ին։

Կառավարությունը շարունակաբար ճնշման է ենթարկվել ընդդիմության և հազարավոր ցուցարարների կողմից, որոնք հավաքվել են խորհրդարանի մոտ՝ ավելին անելու Ուկրաինային օգնելու համար: ԵՄ-ին անհապաղ դիմում ներկայացնելը նաև ցուցարարների պահանջներից է։

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Կոբախիձեն նաև քննադատել է Ուկրաինայի կառավարությանը երեկ Վրաստանում իրենց դեսպանին հետ կանչելու համար։ Նախագահ Զելենսկին հայտարարել է, որը Վրաստանի կառավարության «դիրքորոշումն անբարոյական» է ինչպես պատժամիջոցների հարցում, այնպես էլ այն պատճառով, որ Վրաստանն արգելել է չվերթը, որը վրացի կամավորներին պետք է Ուկրաինա տեղափոխեր՝ կռվելու։

«Այդ որոշումը ոչ միայն արդարացված չէ, այլև միանգամայն անտրամաբանական է բազմաթիվ պատճառներով»,- ասել է Կոբախիձեն։

«Եթե դեսպանին հետ կանչելու պատճառը պատժամիջոցներ չկիրառելն էր, ապա կցանկանայինք հիշեցնել, որ մի շարք երկրներ հրաժարվել են պատժամիջոցներ կիրառելուց, այդ թվում՝ Մոլդովան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը և այլ երկրներ։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի իշխանությունները հետ չեն կանչել իրենց դեսպաններին այս երկրներից որևէ մեկից»,- հավելել է նա:

Օգտվելով առիթից՝ Կոբախիձեն քննադատել է նաև ընդդիմությանը, որին հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանի դեմ պատերազմ հրահրելու փորձեր անելու համար։

«Երկիրը պատերազմի և պատժամիջոցների մեջ ներքաշելու քողարկված փորձեր անելով՝ այս մարդիկ ևս մեկ անգամ հաստատում են, որ թե՛ 2008-ին, թե՛ հիմա թշնամաբար են տրամադրված և դավաճանում են երկրին, և դա է նրանց գործողությունների միակ շարժառիթը»,- ասել է նա։

«Այս փորձերը Վրաստանից համակարգում է «Միացյալ ազգային շարժումը», որը, ինչպես բոլորին է հայտնի, բազմաթիվ ներկայացուցիչներ ունի Ուկրաինայի կառավարությունում, այդ թվում՝ նախագահի անմիջական շրջապատում»,- հավելել է Կոբախիձեն։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում