Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, առողջացել է 836 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, առողջացել է 836 մարդ

Հայաստանում մարտի 3-ին կատարվել է 3 847 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 836 մարդ։ Արձանագրվել մահվան 11 դեպք։

Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 008 դեպք, որոնցից 404 993-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 909 913 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 5 875 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 516 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 624 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 421 008 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 619 274 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 787 937 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 255 545 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 7 073 747 դեպքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում