Գլխավոր Լրահոս

Ձեռնարկությունները փախչում են դրամից

Ձեռնարկությունները փախչում են դրամից

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգում ավանդների ծավալն աճել է 6,6%-ով՝ հունիսի վերջին կազմելով 1,07 տրլն դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում դոլարային ավանդների ծավալն աճել է 7,6%-ով կամ 54,5 մլրդ-ով՝ հունիսի վերջին կազմելով 714 մլրդ դրամ։ Դրամային ավանդների ծավալն աճել է 4%-ով կամ 12,3 մլրդ-ով՝ հունիսի վերջին հասնելով 309 մլրդ դրամի։

Նշենք, որ մայիս-հունիսին դրամի մոտ 8%-ով արժեզրկումը հանգեցրել է բանկային համակարգում ավանդների դոլարիզացիայի աճի։ Երկու ամսվա ընթացքում բանկերի ավանդների կառուցվածքում դոլարային ավանդների մասնաբաժինն ավելացել է 1,7 տոկոսային կետով՝ հունիսի վերջին հասնելով 70%-ի։ Առաջին կիսամյակի կտրվածքով բանկային համակարգում ավանդների դոլարիզացիայի մակարդակն ավելացել է 0,2 տոկոսային կետով։

Բանկային համակարգում ավանդների կառուցվածքից երևում է, որ մայիսին և հունիսին տեղի է ունեցել դրամից փախուստ. երկու ամիսների ընթացքում դրամային ավանդների ծավալը կրճատվել է մոտ 5 մլրդ-ով, այն դեպքում երբ արտարժութային ավանդներն ավելացել են 48 մլրդ-ով։

Դրամից հիմնականում «փախչել» են ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ձեռնարկությունները։ Վերջիններս դրամային միջոցները փոխել են արտարժույթով՝ դրանք վերածելով արտարժութային ավանդների։ Ընդ որում, երկու այս ամիսների ընթացքում զգալիորեն նվազել է ժամկետային ավանդների ծավալը։

Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ոչ ռեզիդենտները բանկային համակարգից հանել են 36 մլրդ դրամ. հունիսի վերջին ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը ընդհանուր առմամբ կազմել է 225 մլրդ, որի 94%-ը արտարժութային է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում