Գլխավոր Լրահոս

Տնտեսական աճը չի խթանել զբաղվածությունը

Տնտեսական աճը չի խթանել զբաղվածությունը

Ըստ Համաշխարհային բանկի «Աշխատաշուկայի միտումներ» (Job Trends) հրապարակման՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 5,5%, զբաղվածության մակարդակը կրճատվել 8,1%-ով, գործազրկության մակարդակը կազմել 16,5%, աշխատավարձերի աճը եղել 1,6%։

Հայաստանյան ցուցանիշները ուշագրավ են այն առումով, որ ըստ ՀԲ-ի հրապարակման՝ զարգացող երկրներում շարունակվել է զբաղվածության մակարդակի աստիճանական վերականգնում։ «Չնայած արտադրության չափավոր աճին, միջին եկամուտներով երկրներում շարունակվում է զբաղվածության մակարդակի վստահ աճ»,- նշված է հրապարակման մեջ։

2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աշխատաշուկայի կայուն վերականգնումը շարունակվել է նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում. 2012թ. առաջին եռամսյակում տարածաշրջանի 12 երկրներում գործազրկության մակարդակը նվազել է 1 տոկոսային կետով՝ հասնելով 7,1%-ի։ Գործազրկության մակարդակի նվազումն առավել տեսանելի է եղել Լիտվայում, Մոլդովայում, Ռումինիայում և Ռուսաստանում։ «Բոլոր այս երկրներում, որոնք զգալի տուժել են ճգնաճամից, գործազրկության մակարդակը նվազել է միջինը 1,2%-ով»,- նշված է հրապարակման մեջ։

Ըստ ՀԲ-ի՝ Թուրքիայում, որտեղ ճգնաժամը լուրջ հարված չէր հասցրել աշխատաշուկային, գործազրկության մակարդակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում շարունակել է նվազել, իսկ միջին աշխատավարձերն աճել են 6,1%-ով։ Այդուհանդերձ, երկրում կտրուկ դանդաղել է տնտեսական աճը. 2011թ. առաջին կիսամյակի 9,3%-ի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել է ընդամենը 3,2%։

Նշենք, որ Ադրբեջանում այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 6,7%-ի տնտեսական աճ, զբաղվածության մակարդակը բարձրացել է 1,2%-ով, միջին աշխատավարձերն աճել 4,6%-ով։

Ռուսաստանում 4,9% տնտեսական աճը նպաստել է, որ զբաղվածությունն ավելանա 0,7%-ով, գործազրկության մակարդակը նվազի մինչև 6,5%, իսկ միջին աշխատավարձերն աճեն 10,3%-ով։

Նշենք, որ հրապարակման մեջ օգտագործվել են ազգային վիճակագրական ծառայությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև CEIC Data Company Ltd-ի տվյալները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում