Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի վարքագիծն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ․ Արցախի նախագահ

Ադրբեջանի վարքագիծն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ․ Արցախի նախագահ

Թե՛ Արցախ մտնող միակ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ․ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին։

«Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից: Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը: Հավաստիացնում եմ, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը: Ուստի, հորդորում եմ բոլորին պահպանել հանգստություն, զերծ մնալ իրավիճակի ավելորդ լարումից և անպատասխանատու գործողություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Այսօր հատուկ նիստ է հրավիրել նաև Արցախի խորհրդարանը և հայտարարություն ընդունել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբին ու ՄԱԿ-ին։

Ադրբեջանը վերջին օրերին սրում է իրադրությունը՝ Արցախի սահմանամերձ գյուղերի նկատմամբ կիրառելով տարաեսակ սադրանքներ, նաև արձակելով կրակ ականանետերից։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում