Գլխավոր Լրահոս

Վրաստանում հակապուտինյան խմբի առաջնորդը չորս օրով ազատազրկվել է

Վրաստանում հակապուտինյան խմբի առաջնորդը չորս օրով ազատազրկվել է

Շոթա Դիղմելաշվիլին․ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե, OC Media

Շոթա Կինչա, OC Media

«Shame» լիբերալ ակտիվիստական խմբավորման առաջնորդներից մեկը, որը մասնակցել էր Թբիլիսիում հակակառավարական և ուկրաինամետ ցույցերի կազմակերպմանը, դատապարտվել է չորս օրվա վարչական կալանքի։

Շոթա Դիղմելաշվիլին ձերբակալվել էր մարտի 8-ին՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Վրաստանի կառավարության շենքի վրա ձու նետելուց հետո, որը նա անվանել էր բողոքի ակցիա՝ նախորդ օրը այլ ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքի դեմ:

«Shame» խումբը ի պատասխան Ուկրաինա ռուսական ներխուժմանը Վրաստանի կառավարության հայտարարությունների և որոշումների՝ Թբիլիսիում երկու շաբաթ շարունակվող ամենօրյա բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչներից է։ 

[Նաև կարդացեք՝  Ուկրաինան կշտամբում է Վրաստանին Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը վերականգնելու մտադրության համար]

Հազարավոր մարդիկ հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում՝ Ուկրաինային իրենց համերաշխությունը հայտնելու համար։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media

Բողոքի ակցիաների տասներկուերորդ օրը ակտիվիստները հավաքվել ու զուգարանի թուղթ են նետել  կառավարության շենքի վրա, որը խստորեն հսկվում էր ոստիկանների կողմից: Ցույցի ավարտից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել 15 ցուցարարի, որոնցից վեցին ազատ են արձակել նույն գիշեր՝ դատական գործեր հարուցելուց հետո:

Ցուցարարները զուգարանի թուղթ են նետում կառավարության շենքի վրա. Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media.

Բոլոր ակտիվիստներին, այդ թվում՝ Դիղմելաշվիլիին և «Shame» -ի մյուս անդամներին, մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար։

OC Media-ի հետ զրույցում Թբիլիսիում գործող Սոցիալական արդարության կենտրոնի  «Ժողովրդավարություն և արդարություն» ծրագրի տնօրեն Գուրամ Իմնաձեն ասաց, որ Դիղմելաշվիլիի գործողությունները «ամբողջովին» «քաղաքական արտահայտման» տիրույթում:

«Նման վարքագիծը որպես վիրավորանք սահմանելը շատ խնդրահարույց է և վտանգավոր։ Առավել խնդրահարույց է նման արարքը քառօրյա կալանքով պատժելը»,- ասաց նա։

Իմնաձեն պնդում է, որ և՛ ձերբակալությունը, և՛ դատավճիռը «տպավորություն են ստեղծում», որ դրանք «ուղղված են խոսքի ազատության դեմ» և նախատեսված են որպես նախազգուշացում՝ քաղաքական ակտիվ այլ անձանց դեմ։

Իրավապաշտպան խմբերը նաև մտահոգություն էին հայտնել ազատ արտահայտման վերաբերյալ անցյալ տարվա փետրվարին, երբ «Shame»-ի մեկ այլ ղեկավար անդամ, Նոդար Ռուխաձեն, ձերբակալվել և տուգանվել էր խորհրդարանի մոտ հակակառավարական կարգախոսներ վանկարկելու համար:

Ըստ Շորենա Լոլաձեի, որը ղեկավարում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբանական օգնության կենտրոնը, վրացական դատարանները «հաճախ կիրառում են անհամաչափ պատժամիջոցներ», այդ թվում՝ «խիստ տուգանքներ և նույնիսկ կալանավորումներ»։ 

«Իրավապահ մարմինները հաճախ օգտագործում են դատարաններին՝ որպես կոնկրետ ակտիվիստների դեմ պատժիչ հաստատություն, ինչն ակնհայտորեն վտանգավոր է», - ասել է Լոլաձեն։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում