Գլխավոր Լրահոս

ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» քարտերը չսպասարկելու կոչին

ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» քարտերը չսպասարկելու կոչին

Հայաստանի կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչին:

«Արմենպրես»-ի հարցմանը, թե ԿԲ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Ուկրաինայի Ազգային բանկի հայտարարության վերաբերյալ, որով կոչ է արվում Հայաստանի, Թուրքիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների դադարեցնել ռուսական «Միր» վճարային քարտերով ցանկացած գործառնություն, ՀՀ Կենտրոնական բանկից  հայտնեցին, որ ցանկացած դեպքում հասարակությանը պատշաճ կծանուցի որևէ գործողության վերաբերյալ:

«Ուկրաինայի ազգային բանկը հրապարակային հայտարարել է, որ դիմել է գործընկեր երկրների բանկերին ռուսական «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունների դադարեցման կոչով։ ՀՀ կենտրոնական բանկի որոշումները մշտապես եղել են թափանցիկ, և ցանկացած դեպքում հասարակությունը պատշաճ կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ»,-հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից:

Ուկրաինայի ազգային բանկի առաջարկը մասնավորապես վերաբերում է բանկոմատների, POS տերմինալների ցանցերում «Միր» քարտերի սպասարկման դադարեցմանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի և փոխանցումների համար դրանց օգտագործումն անհնարին դարձնելուն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում