Գլխավոր Լրահոս

Քաղաքացիականը կհաղթի քաղաքականին

Քաղաքացիականը կհաղթի քաղաքականին

«Արմավիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստ է բացել շաբաթական երկրորդ չվերթը դեպի Սիրիա՝ ՀՀ կառավարության և Սփյուռքի նախարարության աջակցությամբ: «Այդ դեպքում ավիատոմսերը կլինեն գրեթե անվճար, ինչպես տարիներ առաջ լիբանանյան դեպքերի ժամանակ»,- ասված է հայտարարությունում:

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել, ըստ որի՝ Սիրիայում և Լիբանանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին իրավունք է տրվել քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անձնագիր տալ:

Թեև Հայաստանի իշխանությունները սիրիահայությանն աջակցելու քայլերն անում են բավական ուշացումով,  սակայն ակնհայտ է, որ կառավարությունը  (ինչ-որ չափով՝ նաև «Արմավիան») տեղի է տալիս այդ հարցում տևական ժամանակ եղած հասարակական ճնշմանը: Դժվար է ասել՝ եթե հասրակության մեջ դժգոհությունների նման ալիք չլիներ, Հայաստանի կառավարությունն արդյոք նման քայլերի կգնա՞ր:

Ներկայում կարելի է արձանագրել, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում, անկախ ամեն ինչից, վերածվում է կարևոր գործոնի, որը ազդեցություն է ունենում որոշումների կայացման վրա: Վերջին տարիներին հասարակության ակտիվությունն ու պահանջատիրությունը մի շարք հաղթանակներ են գրանցել իշխանությունների նկատմամբ՝ Թռչկան, Աբովյան փողոցի կրպակներ, Մաշտոցի պուրակ, գյումրեցի տաքսիստներ, Ռուբեն Հայրապետյանի մանդատ և այլն: Ճիշտ է, քաղաքացիական հասարակության բջիջները շատ տարամետ են, սակայն գրանցված և գրանցվող հաղթանակները հույս են ներշնչում, որ Հայաստանում մեծ փոփոխությունները գալու են ոչ թե իրարից էապես չտարբերվող քաղաքական կուսակցություններից, այլ հենց քաղաքացիական հասարակությունից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում