Գլխավոր Լրահոս

Լարսը փակ է, ռուսական կողմում կուտակվել է 274 բեռնատար

Լարսը փակ է, ռուսական կողմում կուտակվել է 274 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Դժվարանցանելի են Լոռու մարզի Ստեփանավան և Ալավերդի քաղաքների, Սպիտակի և Սյունիքի մարզի Տաթևի ոլորանների (բեռնատարների համար) ավտոճանապարհները․ «Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզում և Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան քաղաքի) տեղում է ձյուն: Վայոց ձորի մարզի «Սարավան-Զանգեր» հատվածում բուք է»,- հայտնում են նախարարությունից։

ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ձնահյուսի վտանգի պատճառով: Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում