Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, առողջացել է 166 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, առողջացել է 166 մարդ

Հայաստանում մարտի 13-ին կատարվել է 1 432 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 166 մարդ։ Արձանագրվել մահվան 4 դեպք։

Մարտի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 021 դեպք, որոնցից 408 562-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 936 474 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 246 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 576 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 637 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ 422 021 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 635 975 դեպքով, Ադրբեջանը 68-րդ տեղում է՝ 790 767 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 551 665 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 7 123 093 դեպքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում