Գլխավոր Լրահոս

Երկաթուղին ավելացրել է բեռնափոխադրումները

Երկաթուղին ավելացրել է բեռնափոխադրումները

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը կազմել է մոտ 1,6 մլն տոննա, ինչը 10,5%-ով գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ասված է ընկերության հաղորդագրությունում։

Հաշվետու ժամանակահատվածում արտահանման հաղորդակցությունում «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) բեռնափոխադրումների ծավալը կազմել 216 հազ. տոննա, ինչը 11,1% գերազանցում է 2011թ. հունվար-հունիսի ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 598,8 հազ. տոննա բեռ (աճը՝ 2,6%): Ներքին բեռնափոխադրումները կազմել են 769,7 հազ. տոննա (աճը՝ 17,3%)։

Ըստ ընկերության տվյալների՝ 5,7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012թ. առաջին կիսամյակում ցուցանիշը կազմել է 1432 տոննա՝ 2011թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1355 տոննայի դիմաց: Նշենք նաև, որ 2012թ. հունիսին բեռնափոխադրումների ծավալն աճել է 18,7%-ով:

Համաձայն հաղորդագրության՝ բեռնափոխադրումների ծավալների աճը պայմանավորված է եղել նաև բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանն ուղղված ընկերության սակագնային քաղաքականության, ենթակառուցվածքի արդիականացման և փոխադրման գործընթացի կատարելագործման շնորհիվ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում