Գլխավոր Լրահոս

Անմաքս ներմուծման շեմը 200 եվրոյից կդառնա 1000 եվրո

Անմաքս ներմուծման շեմը 200 եվրոյից կդառնա 1000 եվրո

Մարտի 28-ից ֆիզիկական անձինք առանց մաքսազերծման կարող են ներմուծել մինչև 1000 եվրո արժողությամբ ապրանքներ նախկին՝ 200 եվրոյի փոխարեն, տեղեկացնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։

ՊԵԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։
Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար:
«ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից»,- նշվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում