Գլխավոր Լրահոս

Փաշինյանը Արցախին գազազրկելու Ադրբեջանի գործելաոճը որակում է էթնիկ զտման քաղաքականություն

Փաշինյանը Արցախին գազազրկելու Ադրբեջանի գործելաոճը որակում է էթնիկ զտման քաղաքականություն

Ադրբեջանը Արցախ մտնող գազատարի վրա տեղադրել է փական ու մարտի 21-ից այդպիսով դադարեցրել Արցախի գազամատակարարումը։ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մարտի 7-ին գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գնվող հատվածը պայթեցվել է հենց Ադրբեջանի կողմից։ 

«Արցախը դիտավորյալ զրկվել է բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումից։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին»,- նշեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի քաղաքականությունն է՝ անհնար դարձնել արցախցիների ապրելը սեփական հայրենիքում։ 

«Ադրբեջանը շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի պատերազմում, բայց այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում շուրջ 117 000 հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը ու խնդիր է դրել ամեն ինչ անել էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց, որ Ադրբեջանի գործողությունները թարգմանաբար նշանակում են միջազգային հանրությանը կոչ՝ այս կողմ չնայելու, որպեսզի Ադրբեջանը կարողանա ցեղասպան քաղաքականությամբ ազատել Արցախը հայերից։ 

Նա դիվանագիտական ծառայությանը, մյուս պաշտոնյաներին կոչ արեց բոլոր ատյաններում մանրամասն ներկայացնել տեղի ուենցածը։  Փաշինյանը միևնույն ժամանակ հայտարարեց՝ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի ու Հայաստանը չպիտի շեղվի այդ օրակարգից։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում