Հայաստանում մարտի 29-ին կատարվել է 1 998 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 0,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 26 մարդ։ Մահվան դեպք չի գրանցվել։
Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 498 դեպք, որոնցից 409 879-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 973 199 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 2 332 մարդ։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 611 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 676 է:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը՝ 422 498 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 1 647 796 դեպքով, Ադրբեջանը 71-րդ տեղում է՝ 791 814 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 831 231 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 7 156 746 դեպքով։
Civilnet











