Գլխավոր Լրահոս

Մեկ ամսում օտարերկրացիները Հայաստանում բացել են 20 860 բանկային հաշիվ. ԿԲ

Մեկ ամսում օտարերկրացիները Հայաստանում բացել են 20 860 բանկային հաշիվ. ԿԲ

2022-ի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների կողմից Հայաստանում բացվել է 20 860 բանկային հաշիվ։ Այդ մասին հայտնել են Հայաստանի կենտրոնական բանկից՝ 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան: 

«Հարյուրավոր նոր ընկերություններ բացելուց և զբոսաշրջային ոլորտն ակտիվացնելուց զատ, սա, ըստ էության, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մեկ ամսվա կտրվածքով հերթական ազդեցությունն է Հայաստանի տնտեսության, տվյալ դեպքում՝ բանկային համակարգի վրա», - հայտնում է լրատվամիջոցը:

Բանկային կառավարման դպրոցի հիմնադիր, Տաջիկստանի «Էսխատա» բանկի խորհրդի անդամ Աշոտ Օսիպյանի կարծիքով, դա բավականին մեծ թիվ է, իհարկե պետք է հաշվի առնել որ հաշիվները բացվել են ոչ բոլոր դիմողների համար: 

«Բանկերը հաշիվ բացելու համար ունեն որոշակի սահմանափակումներ, որոնք կոչվում են QWC՝ ճանաչիր քո հաճախորդին: Եվ հիմնականում բաց են արվել հաշիվներ այն աշխատանքային միգրանտների համար, այն մարդկանց, որոնք աշխատավարձ կստանան ՀՀ-ում, և այն մարդկանց համար, որոնք իրենց խնայողությունները տաք գոտիներից տեղափոխել են Հայաստան՝ հետագայում, ինչու չէ, ներդրում կատարելու նպատակով», - նշել է Օսիպյանը:

Հայաստանյան բանկերը անխոչընդոտ ապահովում են նոր հաճախորդների բանկային ծառայությունների սպասարկումը, հայտնել են գլխավոր դրամատնից: Իսկ թե ինչ ազդեցություն կունենա նոր հաճախորդների ավելացումը՝ Կենտրոնական բանկից պարզաբանել են. «Հաճախորդների ավելացումը դրական երևույթ է ցանկացած առևտրային կազմակերպության համար։ Դա նշանակում է շրջանառության աճ և մատուցվող ծառայությունների ավելացում»:

ՍիվիլՆեթը ավելի վաղ գրել էր, որ համաձայան ԿԲ կանխատեսման՝ Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները կարտահայտվեն տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: Առավել մեծ անկում սպասվում է արդյունաբերության ճյուղում՝ -4,7 տոկոս:

Ըստ այդմ, Հայաստանում տնտեսական աճը նախկինում գլխավոր բանկի կանխատեսած 5,3 տոկոսից նվազելու է մինչև 1,6 տոկոս 2022-ի համար: 2022-ի պետական բյուջեի հիմքում դրված է 7 տոկոս աճի կանխատեսումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում