Գլխավոր Լրահոս

2022-ի հունվար-փետրվարին Հայաստանում գրանցվել է ավելի շատ մահ, քան ծնունդ

2022-ի հունվար-փետրվարին Հայաստանում գրանցվել է ավելի շատ մահ, քան ծնունդ

Հայաստանում 2022-ի հունվար-փետրվարին ժողովրդագրական պատկերը վատթարացել է: Տվյալ ժամանակահատվածում ծնվել է 5 344 երեխա, մահացել՝ 6 030 մարդ: Բացասական հավելաճը կազմել է - 686 (13 տոկոս): Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: 

Համաձայն հրապարակման՝ ծնվածների թիվը տարվա առաջին երկու ամիսներին մեկ տոկոսով գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, բայց 3,6 տոկոսով զիջում 2021-ի ցուցանիշին: 

Մահացածների քանակն ավելի քան 18 տոկոսով գերազանցում է 2020-ի ցուցանիշը, 11 տոկոսով՝ 2021-ի ցուցանիշը: 2020-ի հունվար-փետրվարին բնական հավելաճը կազմել է 205, իսկ 2021-ին՝ 102: 

Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 2 625 ամուսնություն, որը 6,2 տոկոսով գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, 8,5 տոկոսով զիջում 2021-ի հունվար-փետրվարի ցուցանիշին: 

Աճել են նաև ամուսնալուծությունները: 2022-ի հունվար-փետրվարին գրանցվել է 740 ամուսնալուծություն, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 579 ամուսնալուծություն, իսկ 2020-ին՝ 588 ամուսնալուծություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում