Գլխավոր Լրահոս

Պետք է ամեն ինչ անել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար․ Վրաստանի խորհրդարանի նախագահ

Պետք է ամեն ինչ անել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար․ Վրաստանի խորհրդարանի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, Հարավային Կովկասում, ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

«Կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ ժամանակահատվածում են գտնվում, և մենք կարող ենք քաղաքական մակարդակում տեսնել նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ: Ակնհայտ է, որ մեր երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև կա ավելի սերտ համագործակցելու երկուստեք ցանկություն, որը համոզված եմ՝ բխում է մեր ժողովուրդների ավելի սերտ համագործակցելու և գործակցելու ցանկությունից: Եվ հույս ունեմ, որ մենք բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններով ու ակտիվությամբ այդ ցանկությունը կկարողանանք ինստիտուցիոնալ ձևով արտահայտել մեր երկու երկրների հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

Շալվա Պապուաշվիլին ևս իր խոսքում նշել է, որ այսօր հայ-վրացական հարաբերությունները շատ սերտ են․ «Եվ այս այցով ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ ինչպես վարչապետների, այնպես էլ խորհրդարանների նախագահների միջև այդպիսի սերտ հարաբերություններ կան։ Եվ մենք զրուցել ենք (ՀՀ ԱԺ նախագահի հետ – խմբ) նաև այն մասին, որ այսօրվա դրությամբ, երբ տարածաշրջանն այսպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, կարողանանք ամեն ինչ անել տարածաշրջանում երկարատև խաղաղություն ստեղծելու համար»,- ասել է նա։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում