Գլխավոր Լրահոս

«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը»․ Լավրով

«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը»․ Լավրով

«Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու Արևմուտքի փորձերն անպատասխանատու են, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել ԼՂ-ում և Անդրկովկասում կարգավորման շահերը», հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը կամ ապագային, ես կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ – խմբ.), ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,- այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ «հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ - խմբ.)»։

«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ընդհանրապես Անդրկովկասի կարգավորման շահերը, եթե նրանք պատրաստ են այս դեպքում զոհաբերել հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է»,- ասաց ՌԴ արտգործնախարարը։

Լավրովն ընդգծեց, որ «այդ երկրները ստիպում են բոլորին դադարեցնել փոխգործակցությունը բոլոր ձևաչափերով միայն նրա համար, որպեսզի ապացուցեն թելադրելու իրենց ունակությունը և իրենց միակողմանի կամքը»:

«Ես նման մոտեցումը բացարձակ անպատասխանատու եմ համարում, այն մեզ դուրս չի մղի... այդ ընտրությունը մերը չէ»,- հավելեց նա։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման աջակցությանը և այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ ձևաչափով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում