Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ թույլ չի տա Վրաստանում Ռուսաստանի հետ երկրորդ ճակատի բացում: Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, «շատ դրական ակնկալիքներ ունեն»։
«Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք, չնայած նրան, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ՝ աղետ, ողբերգություն, պատերազմ։ Դրա համար մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը։ Ոչ մի երկրորդ ճակատ Վրաստանում չի լինի, մենք դա թույլ չենք տա։ Մենք կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին և պետությանը»,- ասել Է Ղարիբաշվիլին, փոխանցում է Sova news-ը։
https://civilnet.am/news/656075/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ad%d5%b8%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%b6%d5%b6%d5%af%d5%a1%d5%bf-%d5%b9%d5%a9%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%be%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b7%d5%bc%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%aa%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը վերջերս կոչ էր արել բոլոր այն երկրներին, որոնք Ռուսաստանի հետ տարածքային խնդիրներ ունեն, զբաղվել իրենց տարածքների վերադարձով:
Դանիլովի՝ Ռուսաստանի հետ հավելյալ ճակատ բացելու մասին հայտարարությանն ի պատասխան՝ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում նահանջել խաղաղ քաղաքականությունից և վտանգի տակ դնել սեփական քաղաքացիների անվտանգությունը։
https://civilnet.am/news/655293/%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%A8-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B8%D6%80-%D5%B2%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF-%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%AB/
Civilnet











