Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ը օտարերկրացիների կողմից ՀՀ-ում բիզնես սկսելու վերաբերյալ իրազեկման թերթիկներ է պատրաստել

ՊԵԿ-ը օտարերկրացիների կողմից ՀՀ-ում բիզնես սկսելու վերաբերյալ իրազեկման թերթիկներ է պատրաստել

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պատրաստվել են իրազեկման թերթիկներ և բուկլետներ՝ ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգի, ինչպես նաև  օտարերկրացիների կողմից Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ:  

«ԵԱՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս ենթակա չեն մաքսային հայտարարագրման և մաքսային վճարներով չեն հարկվում: Սակայն գործնականում լինում են դեպքեր, երբ ԵԱՏՄ պետությունից ապրանքը տեղափոխվում է երրորդ երկրի տարածքով, անհրաժեշտ է ներկայացնել տարանցիկ հայտարարագիր»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես նշված է իրազեկման թերթիկում, օտարերկրացին ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կարող է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր․ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող և հավաստագիր ունեցող ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի համար գործում են հարկային արտոնություններ»։

Իրազեկման թերթիկները և բուկլետները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղադրված են սահմանային բոլոր անցակետերում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում