Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ են քառապատկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վճարած հարկերը

Ինչո՞ւ են քառապատկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վճարած հարկերը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Պետեկամուտների կոմիտեի համապատասխան ակտի հիման վրա բյուջե վերականգնված 15 միլիարդ դրամը ներառվել է կոմբինատի կողմից 2022-ի առաջին եռամսյակի վճարած հարկերի մեջ։ Այդ մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Պետեկամուտների կոմիտեից։ Սա է պատճառը, որ կոմբինատի վճարած հարկերը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ գրեթե քառապատկվել են։ 

Ապրիլի 19-ին Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք ամիսների 1 000 խոշոր հարկ վճարողների տվյալները։ Առաջին եռամսյակում 1 000 խոշոր հարկատուների կողմից մուտքերը բյուջե կազմել են 327 միլիարդ դրամ, ինչը 25,7 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-ի առաջին եռամսյակում վճարել էր ավելի քան 9,7 միլիարդ, իսկ այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով՝ 35,4 միլիարդ։ Այս աճը, սակայն, անհամապատասխան է միջազգային շուկաներում պղնձի գների աճին։ Եթե ԶՊՄԿ-ի՝ պետական բյուջե մուտքերից առանձնացնենք 15 միլիարդ դրամի հարկային ակտի կատարումը, կստացվի, որ ընկերության մուտքերը պետական բյուջե այս տարվա առաջին եռամսյակում անցյալի համեմատ աճել են ոչ թե չորս, այլ երկու անգամ։ 

Լոնդոնի մետաղական բորսայում առաջին եռամսյակի ընթացքում պղնձի տոննայի բարձր գները հիմնականում պահպանվել են՝ տատանվելով 9 000-11 000 դոլարի միջակայքում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում