Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կվերացնի պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը

Կառավարությունը կվերացնի պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը

Կառավարությունը որոշել է վերացնել պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման համար սահմանված պետական տուրքը։ Այս գործիքն աշխատում էր 2021-ի ամառվանից ու հաշվի առնելով պղնձի աճող գները՝ կառավարությունը համապատասխան օրենսդրական նախաձեռնություն էր սահմանել, որ Լոնդոնի միջազգային բորսայում մետաղի շուկայական գների 15 տոկոսի չափով պետական տուրք սահմանվի արտահանողների համար։

Այս կարգավորման արդյունքում հաջորդ վեց ամիսներին պետական բյուջե էր մուտքագրվել հավելյալ 35 միլիարդ դրամ։ 

Այժմ կառավարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում շրջանառել է օրենքների նախագծեր, որոնցով նախատեսվում է վերացնել այս տուրքը. 

«Պետական տուրքի սահմանումը, սակայն, մետաղների ոչ բոլոր գների պարագայում կարող է համար­­վել ոլորտի հարկման արդարացի և արդյու­նավետ գործիք, քանի որ մետաղ­ների արտա­հանման պետական տուրքը հաշվարկվում է արտահանման ֆիզի­կա­կան ծավալ­ների հիման վրա միայն, և հետևաբար, այն ճկուն չէ մետաղ­ների միջազգային գների փոփո­­­խու­թյան նկատ­մամբ»։

Մյուս կողմից կառավարությունն առաջարկում է փոփոխել ռոյալթիի համակարգը։ Ռոյալթին բնօգտագործման վճար է, որը ներդրվել է մետաղական հանքերի արդյունահանումը փոխհատուցելու նպատակով։ Կառավարությունն առաջարկում է «համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ»։ Մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպու­թյուն­ների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չի նախատեսվելու, իսկ 10  տոկոսից բարձր շահութաբերությամբ ընկերությունների դեպքում հաշվարկվելու է լրացուցիչ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում