Գլխավոր Լրահոս

Օրինագիծը վարչապետին թույլ կտա համայնքապետի պաշտոնակատար նշանակել որոշակի իրավիճակներում

Օրինագիծը վարչապետին թույլ կտա համայնքապետի պաշտոնակատար նշանակել որոշակի իրավիճակներում

Մայիսի 6-ին Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ մեկ օրակարգային հարցով։ Խորհրդարանը քննարկում է իշխանական պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի նախաձեռնած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ այս նախաձեռնությամբ փորձում են «ապահովել համայնքների բնականոն աշխատանքը».

«Նախատեսում է, որ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, համայնքի բնականոն կառավարումը շարունակվելու նպատակով վարչապետը հնարավորություն ունենա պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին։ Այդ վակումը փակելու համար է»,- ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ սրանով խորհրդարանը Հայաստանի վարչապետին հնարավորություն է տալիս «իր քաղաքական կամքն իրականացնելիս լինել անկաշկանդ»։

Նախագիծն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական պատգամավորները։ Այսօր նախատեսվում է, որ փոփոխությունը կընդունվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջապես։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում