Գլխավոր Լրահոս

Հուսալքման ֆորմուլան

Հուսալքման ֆորմուլան

Ամերիկյան «Գելափ» հետազոտական կենտրոնի կողմից անցկացվել են հարցումներ՝ պարզելու համար, թե մոլորակի երկրների որ մասն է ակնկալում, որ իր կյանքն ավելի վատը կլինի հինգ տարի անց: Ըստ այդ հարցումների՝ Հայաստանն ամենահոռետեսական տրամադրվածություն ունեցող երկրներից է: Ըստ հարցումների՝ հայաստանցիների 22 տոկոսը կարծում է, որ հինգ տարի անց իր կյանքն ավելի վատը կլինի: Մինչդեռ հարևան Վրաստանում այդ կարծիքին է 6, իսկ Ադրբեջանում՝ 11 տոկոսը: Փաստացի Հայաստանի բնակչության առնվազն 22 տոկոսը հույս չի կապում իր երկրի հետ:

Բնակչության շրջանում հոռետեսական տրամադրություններն անմիջական ազդցություն են ունենում երկրի տնտեսական և հասարակական ակտիվության վրա: Եթե բնակչության 22 տոկոսը կարծում է, որ Հայաստանում բարեկեցիկ ապրելու հեռանկարը բացակայում է, բնականաբար կխուսափի ապագային միտված որևէ նախաձեռնությամբ հանդես գալ: Դրա փոխարեն նախընտրում է լքել երկիրը կամ առնվազն մտածում է այդ մասին: Եթե Հայաստանում բարեկեցիկ ապագա չտեսնող քաղաքացիները չեն արտագաղթում երկրից, ապա կարող են գրանցվել հասարակական ծայրահեղ ակտիվության դրսևորումներ: Հատկապես՝ քաղաքական գործընթացների շրջանակներում:

Քաղաքացիների մի մասը կարծում է, որ հինգ տարի հետո ավելի վատ է ապրելու, քանի որ վստահ է՝ դրական փոփոխություններ երկրում չեն լինելու: Իսկ տարրական փոփոխությունների կարելի է հասնել միայն քաղաքական փոփոխությունների միջոցով։

Միանշանակ է, որ հասարակության հուսալքվածության մեջ մեղավորության հիմնական բաժինը պատկանում է իշխանություններին: Հինգ տարի հետո իրենց ապագան ավելի վատը տեսնող քաղաքացիներն ըստ էության գնահատական են տալիս ներկայիս իշխանությունների գործունեությանը: Ավելին՝ այդպիսի տրամադրությունների պատճառ կարող է լինել այն համոզվածությունը, որ առաջիկայում իշխանությունը վերարտադրվելու է, և հետևաբար երկրում իրավիճակը է՛լ ավելի է վատթարանալու:

Միաժամանակ հնարավոր է՝ հոռետեսական տրամադրություններ ունեցող քաղաքացիները քաղաքական ասպարեզում չեն տեսնում որևէ այլընտրանքային ուժ, որը կարող է նրանց հույս ներշնչել, որ հնարավոր է երկրում հասնել դրական փոփոխությունների:

Նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի տարիներին բնակչության շրջանում միշտ պահպանվում էր հավատը վաղվա օրվա նկատմամբ և լուսավոր ապագայի հեռանկարը: Մի՞գուցե հենց այդ հավատը հնարավորություն տվեց հաղթել Ղարաբաղյան պատերազմում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում