Գլխավոր Լրահոս

Սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը կկայանա մայիսի 16-17-ին՝ Մոսկվայում

Սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը կկայանա մայիսի 16-17-ին՝ Մոսկվայում

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-17-ին՝ Մոսկվայում։ Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ուզում եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հարցը: Կարծեմ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հետ կա համաձայնություն, որ մայիսի 16-ին և 17-ին Մոսկվայում տեղի կունենան հաղորդակցությունների հարցով քննարկումներ։ Կա պայմանավորվածություն, որ այնտեղ նույն օրերին կկազմակերպվի նաև սահմանազատման և սահմանային անվտանգության խնդրով երկկողմ հանդիպում»,- ասել է Միրզոյանը:

***

Մայիսի 12-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը մեկնել է Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Արարատ Միրզոյանը երկկողմ հանդիպում է անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Դուշանբեում մեկնարկել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել էին մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո երկրների արտաքին գործերի նախարարները երկու հեռախոսազրույց են ունեցել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում