Գլխավոր Լրահոս

Թոշակառուներից բացի, անկանխիկ առևտրի 10% հետվճարից կօգտվեն նաև նպաստառուները

Թոշակառուներից բացի, անկանխիկ առևտրի 10% հետվճարից կօգտվեն նաև նպաստառուները

2022-ի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

•        ընտանեկան նպաստ,

•        սոցիալական նպաստ,

•        ծերության նպաստ,

•        հաշմանդամության նպաստ,

•        կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

•        մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

•        երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,

•        պատվովճար,

•        պարգևավճար (կենսաթոշակառուները, ովքեր ստանում են պարգևավճար):

«Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 19-ին կառավարությունը որոշում էր ընդունել, համաձայն որի՝ 2022-ի հուլիսի 1-ից թոշակառուներն անկանխիկ առևտրի դեպքում ծախսերի 10 տոկոսը հետ են ստանալու։ Քարտով առևտուր կատարելու դեպքում հետվճարումը չի կարող գերազանցել 5000 դրամը։ Վերադարձվելիք գումարի 10 տոկոսը փոխհատուցվելու է կառավարության ու գործընկեր բանկի համաֆինանսավորմամբ։ Նպատակի համար պետական ծախսերը կաճեն ավելի քան 5 միլիարդ դրամով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում