Գլխավոր Լրահոս

Լեհերը ձեռք են բերում Հայաստանի ֆոնդային բորսայի 65 տոկոսը

Լեհերը ձեռք են բերում Հայաստանի ֆոնդային բորսայի 65 տոկոսը

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք է բերելու Հայաստանի ֆոնդայի բորսայի ավելի քան 65 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկը։ 

Մնացած 25 տոկոսը կպատկանի Հայաստանի Կենտրոնական բանկին։ Մոտ 10 տոկոս էլ կկազմեն Հայաստանի ֆոնդային բորսայի սեփական բաժնետոմսերը։ Լեհական կողմի հետ գործարքի գինը կազմում է ավելի քան 1,9 միլիոն դոլար, որից շուրջ 1 միլիոնը կվճարվի բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մյուս տրանշը կփոխանցվի գնման գործարքի վերջնականացումից հետո։ «Վարշավայի ֆոնդային բորսայի  կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռ 2020-ի սեպտեմբերին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները»,- ասվում է Կենտրոնական բանկի հաղորդագրությունում։ 

Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) հիմնվել է 1996-ին, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի խոշորագույն բորսաներից է։ ՎՖԲ-ի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 75 միլիոն դոլար, բորսայում ցուցակված է 471 ընկերություն։ Վարշավայի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ավելի քան 51 տոկոսի սեփականատերը Լեհաստանի պետական գանձապետարանն է։ 

Հայաստանի ֆոնդային բորսան արժեթղթերի շուկան կարգավորող միակ մարմինն է Հայաստանում, ստեղծվել է 2001-ին, իսկ 2008-ին ամերիկյան Nasdaq և շվեդական OMX բորսաների միավորման արդյունքում Հայաստանի ֆոնդային բորսան դարձավ Nasdaq OMX group-ի մաս: Հայաստանի ֆոնդային բորսայում գործում է 21 թողարկող։ Ընկերության գլխավոր տնօրենը Հայկ Եգանյանն է։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում