Գլխավոր Լրահոս

Փաշինյանը մեկնաբանեց Շառլ Միշելի՝ Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները

Փաշինյանը մեկնաբանեց Շառլ Միշելի՝ Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները

Հայաստանը չի համարում, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ սկզբունքների վերաբերյալ Հայաստանը նեկայացրել է լրացումներ ու դիտարկումներ․ մայիսի 25-ին խորհրդարանում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանի խոսքով՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ «քննարկումերի արդյունքում կողմերի միջև համաձայնություն չի ձևակերպվել  ձևակերպումների շուրջ»։ Խոսելով բրյուսելյան հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաղորդագրության այն հատվածի մասին, որտեղ վերջինս հայտարարել էր, որ անհրաժեշտ է անդրադանալ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը», Փաշինյանը պատասխանեց՝ քանի որ այս հարցով համաձայնություն չի ձևակերպվել, Շառլ Միշելը իր կողմից որոշել է անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, «հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից»։ 

Փաշինյանը, արձագանքելով Արման Եղոյանին, ասաց, որ Ադրբեջանը անկլավների հարց է բարձրացնում. «Այդ  բոլոր պրոցեսներում պիտի խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ, մինչ այս պահը մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում կան ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է»,- ասաց նա՝ կոչ անելով չդրամատիզացնել առանց այն էլ դրամատիկ վիճակը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում