Գլխավոր Լրահոս

Կալիֆոռնիական քաղաքները պաշտպանվում են վարկատուներից

Կալիֆոռնիական քաղաքները պաշտպանվում են վարկատուներից

Կալիֆոռնիական քաղաքները մեկը մյուսի հետևից վարկատուներից պաշտպանության հայցեր են ներկայացնում դատարան։ ВВС-ի հաղորդմամբ՝ վերջինը Սան Բեռնարդինո քաղաքն է, որի բյուջեի դեֆիցիտը հասել է $46 մլն-ի, գործազրկության մակարդակը՝ 16%-ի, ինչը երկու անգամ գերազանցում է երկրի միջին ցուցանիշը:

Սան Բեռնարդինոյի քաղաքապետ Պատրիկ Մորիսի խոսքով՝ հայցը ներկայացվել է սնանկության մասին օրենքին համապատասխան և նպատակ ունի կանխել վարկատուների կողմից քաղաքի ակտիվների սառեցման փորձերը: Մորիսը հայտնել է նաև, որ բյուջեի ծախսերի կրճատման վերաբերյալ քաղաքային իշխանությունների առաջարկները կհրապարակվեն առաջիկա երեք շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ հունիսին սնանկության մասին հայց են ներկայացրել Սթոքթոն, իսկ հուլիսին՝ Մամոտ Լեյքս քաղաքները:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում