Գլխավոր Լրահոս

Հայաստանը 2023 թվականից անցնելու է եկամուտների համատարած հայտարարագրման․ Փաշինյան

Հայաստանը 2023 թվականից անցնելու է եկամուտների համատարած հայտարարագրման․ Փաշինյան

Հայաստանը 2023 թվականից անցնելու է եկամուտների համատարած հայտարարագրման․ մայիսի 31-ին խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ, ՀՀ բոլոր քաղաքացիները պիտի հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ արդեն 2023-ին քաղաքացիները եկամուտների հայտարարագիր պիտի ներկայացնեն 2022-ի համար։ Դա, ըստ Փաշինյանի, տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական նշանակություն ունի։ 

Հայաստանի կառավարությունը եկամուտների համատարած հայտարարագրման մտադրության մասին սկսել էր խոսել դեռ 2019-ից։ 

2020-ի մայիսի 30-ին էլ Փաշինյանը մի խորհրդակցության ժամանակ ասել էր, որ «եկել է համատարած հայտարարագրման ներդրման ժամանակը»։ 

Դրանից հետո հարցը քննարկվել էր խորհրդարանական համապատասխան հանձնաժողովում, այն ժամանակվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել էր, որ համատարած հայտարարագրումը վերաբերելու է նաև երկքաղաքացիներին։ Այս համակարգը ենթադրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պիտի տարեկան մեկ անգամ ներկայացնեն, թե նախորդ տարի ինչ եկամուտներ են ունեցել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում