Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմանավորվել են առաջիկայում հանդիպել

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմանավորվել են առաջիկայում հանդիպել

Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև:

«Վրաստանի վարչապետը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել շնորհավորական զանգի ու բարեմաղթանքների համար և ընդգծել, որ բարձր է գնահատում այն վստահությունն ու բարեկամությունը, որ հաստատվել է իրենց միջև:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել և Հայաստան-Վրաստան հարաբերությունների բոլոր հարցերը քննարկել աշխատանքային հանդիպման ձևաչափով»- ասված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում