Գլխավոր Լրահոս

Կամավոր ատեստավորված 475 ուսուցիչ կստանա մայիսի բարձրացված աշխատավարձերը

Կամավոր ատեստավորված 475 ուսուցիչ կստանա մայիսի բարձրացված աշխատավարձերը

Կամավոր ատեստավորված 475 ուսուցիչներ առաջիկայում կստանան մայիսի բարձրացված աշխատավարձերը՝ դրույքաչափին համապատասխան։ Կառավարության հունիսի 2-ի նիստում այդ մասին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Աշխատավարձերի բարձրացումը կլինի 30-50 տոկոսի սահմաններում։ Կամավոր ատեստավորմանը մասնակցել են 996-ը, որոնցից 478 ուսուցիչ հաղթահարել է 70 միավորի շեմը։ 

Ատեստավորումն իրականացվել է​​ 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար։ 

Անդրեասյանի խոսքով՝ կան ուսուցիչներ, որոնց վարձատրությունն արդեն կազմում է 450 000 դրամ. «Առավելագույն աճ ենք ունեցել, ուսուցչի դրույքաչափը եղել է 116 200  դրամ, կամավոր ատեստավորման արյդյունքում ունեցել ենք 50 տոկոս աճ՝ 174 000 դրամ, և այսօր ուսուցիչը կունենա աճ 275 000 դրամի չափով, 450 000 կլինի ամբողջությամբ»,- ասաց Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ այս գումարի մեջ ներառվում են հարկերը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում