Գլխավոր Լրահոս

Ալմաթիից առաջին ուղիղ չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանեց Երևան

Ալմաթիից առաջին ուղիղ չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանեց Երևան

Ղազախական «FlyArystan» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռներն այսուհետ շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի,  ուղիղ չվերթներ կիրականացնեն Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Երևան տեղի ունեցավ հունիսի 2-ին: Առաջին չվերթով Հայաստան են ժամանել լրագրողներ, բլոգերներ, ովքեր 4-օրյա տուր կանցկացնեն Հայաստանի տեսարժան վայրերով:

«Այս չվերթի բացումը մեծ նշանակություն ունի մեր բազմոլորտ համագործակցության համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութահումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը։

Ալմաթի-Երևան նոր ուղղության մեկ կողմի տոմսի արժեքը սկսում է 46 հազար դրամից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում