Գլխավոր Լրահոս

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է․ ԱԳ փոխնախարար

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ  Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է․ ԱԳ փոխնախարար

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է. հունիսի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Քննարկումները սկսվել են, այդ առաջարկը սեղանին է, առաջարկի կապակցությամբ միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը», - նշել է Հովհաննիսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ զորքերը հայելային հետ քաշելու հարցում հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է ու առաջարկն ուժի մեջ է։

Մարտի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե զորքերը, բացի ամբողջական ետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին:

Հայելային հետքաշման մասին ավելին՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում