Գլխավոր Լրահոս

Թբիլիսիում քաղաքական գործիչների վրա հարձակվել են Հերակլ II-ին քննադատելու և ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար

Թբիլիսիում քաղաքական գործիչների վրա հարձակվել են Հերակլ II-ին քննադատելու և ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար

Լուսանկարում՝ Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն է, լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլի/OC Media։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի Հանրապետական կուսակցության երկու քաղաքական գործիչներ հայտարարել են, որ քաղաքական դրդապատճառներով հարձակման են ենթարկվել Թբիլիսիի փողոցներում։

Պատգամավոր, կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն և կուսակցության անդամ Դավիթ Բերձենիշվիլին հայտնել են, որ երկուշաբթի քաղաքի կենտրոնում հարձակվել են իրենց վրա։

«Ֆորմուլա» հեռուստաընկերության հետ զրույցում Սամնիձեն ասել է, որ հարձակվողները սկզբում սկսել են նորմալ խոսել իրենց հետ, բայց «անսպասելիորեն անցել են հայհոյանքների և վիրավորանքների՝ քաղաքական դրդապատճառներով»:

Նա պատմել է, որ նախքան իրենց հայհոյելն ու իրենց վրա հարձակվելը այդ մարդիկ իրենց ասել են, որ «չեն կարող այստեղով միայնակ անցնել՝ առանց թիկնապահների»:

Երկու քաղաքական գործիչների խոսքով՝ հարձակվողները տարբեր հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին, այդ թվում՝ անվանելով «գեյերի պաշտպաններ»։

Սամնիձեն ասել է, որ փորձել են փախչել հարձակվողներից, սակայն իրենց հետևել են, որից հետո ինքը մոտակայքում գտնվող մի քանի ոստիկանի է բերել, որոնք բաժանել են նրանց:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն են սկսել, սակայն չեն հաստատել, թե արդյոք հարձակվողները ձերբակալվել են:

Ի պաշտպանություն Հերակլ II թագավորի

Հարձակման ակնհայտ դրդապատճառներից մեկը Բերձենիշվիլիի եղբոր՝ Լևան Բերձենիշվիլիի մեկնաբանություններն են եղել Հերակլ II թագավորի մասին։

Յութուբյան Kvara ալիքին մայիսի 2-ին տված հարցազրույցում բանասեր Լևան Բերձենիշվիլին Հերակլ II-ին քննադատել էր 18-րդ դարում Ռուսաստանի հետ Գեորգիևյան դաշնագիրը ստորագրելու համար:

Պայմանագրով արևելյան վրացական Քարթլի-Կախեթի թագավորությունը դարձել էր Ռուսաստանի պրոտեկտորատ։ Նախկինում այն պարսկական տիրապետության տակ էր։

«Մինչև Հերակլ թագավորը դավաճան չհայտարարվի, [Վրաստանի վարչապետ] Իրակլի Ղարիբաշվիլին շարունակ դուրս կգա և [կասի]՝ «Պատերա՞զմ եք ուզում»։ Հերակլն էլ նույնն է ասել»,- ասել է Բերձենիշվիլին։

«Ո՞վ է նրան իրավունք տվել ամբողջ Վրաստանը հանձնել [Ռուսաստանին] և վերահսկել միայն Կախեթին»,- ասել է նա։

Բերձենիշվիլիի մեկնաբանություններն ուղղակիորեն հղում էին անում Ղարիբաշվիլիի աջակցությանը Ուկրաինայի հարցում իր կառավարության վարած քաղաքականությանը, այն դեպքում, երբ Վրաստանում շատերը կառավարությանը կոչ էին անում ավելին անել ռուսական ներխուժման պայմաններում Ուկրաինային աջակցելու նպատակով:

Լևան Բերձենիշվիլին կոշտ քննադատության է ենթարկվել իր խոսքերի համար, ոմանք նրան դավաճան են անվանել։ Բացի դրանից, տարածվում էր մի խնդրագիր, որով առաջարկվում էր արգելել նրան դասախոսություններ կարդալ։

Ի պատասխան նրա մեկնաբանությունների՝ մայիսի 28-ին Թելավիում ի պաշտպանություն Հերակլ II-ի ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել են մի քանի պետական պաշտոնյաներ: Հունիսի 4-ին Վրաց պատրիարքարանը Սվետիցխովելիի տաճարում Հերակլ II-ի հոգեհանգստի արարողություն է կատարել, չնայած թագավորը սրբադասված չէ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում