Գլխավոր Լրահոս

Հայաստանի քաղաքացիների սպասելիքները 2018-ի հեղափոխությունից նվազել են․ հարցում

Հայաստանի քաղաքացիների սպասելիքները 2018-ի հեղափոխությունից նվազել են․ հարցում

Հայաստանի քաղաքացիների սպասելիքները 2018-ի հեղափոխությունից նվազել են․ այդ մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022» հարցումների տվյալները։

Հարցմանը մասնակցել է 1 648 մարդ, տվյալների հավաքագրումը ներառել է 2021-ի դեկտեմբերի 18-ից 2022-ի փետրվարի 4-ը։ 

Քաղաքացիներին ուղղված հարցին, թե ինչպիսի՞ սպասելիքներ ունեիք 2018-ի հեղափոխությունից, 82 տոկոսը պատասխանել է՝ «դրական», 7 տոկոսը՝ «բացասական», իսկ 11 տոկոսը նշել է, որ «ոչ մի սպասում չուներ»։ 

https://civilnet.am/news/664103/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%bb%d6%87-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%a8-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%af%d5%a1%d5%bd%d5%b6-%d5%a7%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b4/

2019-ին հարցին, թե որքանով են արդարացել հարցվածների սպասելիքները հեղափոխությունից, 76 տոկոսը պատասխանել էր, որ լիովին արդարացել են, իսկ 2021-ին նույն հարցին 44 տոկոսն է պատասխանել, որ հեղափոխությունից իր սպասելիքները արդարացել են։ 

Եթե 2019-ին 24 տոկոսը պատասխանել էր, որ իր սպասելիքները քիչ են արդարացել կամ չեն արդարացել, ապա 2021-ին նման պատասխան է տվել հարցվածների 56 տոկոսը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում