Գլխավոր Լրահոս

Հիմնովին վերանորոգվել է Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտը

Հիմնովին վերանորոգվել է Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Աբովյան քաղաքում հանդիսավոր կերպով վերաբացվել է «Քաղաքային» մարզադաշտը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

Հիմնովին վերանորոգված մարզադաշտն այսուհետ կարող է տեղավորել 3 100 հանդիսական և ընդունել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հանդիպումներ։

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, խոսելով վերաբացված մարզադաշտի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի հարաբերությունների և այլ հարցերի մասին, նշել է․ «Մարզադաշտն ինձ շատ է դուր գալիս։ Խոտածածկը նույնպես շատ լավ որակի է։ Շատ լավ ենթակառուցվածք է։ ՈՒԵՖԱ-ն հետագայում ամեն ինչ կանի՝ աջակցելու, որպեսզի այն ավելի բարելավվի։ Կարծում եմ՝ այսպիսի ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ, լինելով փոքր երկիր, կկարողանաք ավելի զարգացնել ֆուտբոլը և նպաստել մարզաձևի մասսայականացմանը։ ՈՒԵՖԱ-ն իր հնարավորությունների սահմաններում կփորձի անել ամեն ինչ, որպեսզի ՀՖՖ-ն կարողանա ապագայում ունենալ նաև նոր՝ ազգային մարզադաշտ»։

Արմեն Մելիքբեկյանը հայտնել է, որ ֆեդերացիան մտադիր է վերանորոգված մարզադաշտում անցկացնել ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հանդիպումներ։

«Հույս ունեմ, որ հաջորդ ամսին՝ հուլիսին, մենք նաև կբացենք Վանաձորի «Քաղաքային» մարզադաշտը, որը մեզ համար նույնպես շատ կարևոր ենթակառուցվածք է։ Այն գրեթե պատրաստ է։ Այս տարի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը Երևանի կենտրոնում նույնպես պատրաստ կլինի, շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ ՀՖՖ-ն նաև լուսավորության համակարգ է տեղադրում Գյումրու «Քաղաքային» ստադիոնում, ինչը թույլ կտա հանդիպումներ անցկացնել Գյումրիում նաև երեկոյան ժամերին։ Այնտեղ մենք նախատեսում ենք անցկացնել նաև միջազգային հանդիպումներ»,- ասել է Մելիքբեկյանը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում