Գլխավոր Լրահոս

Չնայած պատերազմին` վրացիները հստակ տարբերակում են դնում Ռուսաստանի և ռուսների միջև

Չնայած պատերազմին` վրացիները հստակ տարբերակում են դնում Ռուսաստանի և ռուսների միջև

Թբիլիսիում պատին արված գրաֆիտի, լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Նինո Մժավանաձե, Էլենե Էրգեշիձե և Կովկասյան դատաբլոգ, OC Media

Չնայած ուկրաինական պատերազմին և դրան հաջորդած շրջանում Վրաստան ռուսների միգրացիային, տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանում մարդիկ դեռ տարբերակում են դնում ռուս ժողովրդի և նրա կառավարության գործողությունների միջև:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ռուսների լայնածավալ արտագաղթը Վրաստան վրաց հասարակության մեջ բանավեճ է առաջացրել։

Շատերը Վրաստան մուտք գործող ռուսների թվի աճն ընկալեցին որպես անվտանգության սպառնալիք։ Մեծամասնությունը ցանկանում էր, որ վիզային սահմանափակումներ մտցվեն ՌԴ քաղաքացիների համար: Մյուսները կարեկցում էին Պուտինի Ռուսաստանից փախչող ռուսներին:

Այս համատեքստում լայն տարածում գտան մտավախությունները հակառուսական տրամադրությունների և Վրաստանում ռուսների նկատմամբ ատելությամբ պայմանավորված հանցագործությունների և ատելության խոսքի հնարավոր դրսևորումների վերաբերյալ։

Հակառակ այդ մտահոգություններին՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի 2022-ի մարտին անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ վրացիների մեծամասնությունը դրական է վերաբերվում ռուս ժողովրդին և բացասաբար՝ ռուսական պետությանը։ Այստեղ նկատելի է հասարակական կարծիքի մի օրինաչափություն, որն առկա է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի  իրականացրած հարցումների մեծ մասում, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել խնդիրը, ներառյալ Կովկասյան բարոմետրի բազմաթիվ համեմատական տվյալները, ինչպես նաև վերջերս արտաքին քաղաքականության վերաբերյալ մի հետազոտություն, որ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը արել էր Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի համար։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի 2022-ի մարտին անցկացված հետազոտության ժամանակ վրացիների մեծամասնությունը (85%) ասել է, որ անբարյացակամ վերաբերմունք ունի Ռուսաստանի կառավարության նկատմամբ։ Հարցվածների մեծամասնությունը (59%) նաև դրական վերաբերմունք է հայտնել ռուս ժողովրդի նկատմամբ։

Հետագա վերլուծությունը ցույց է տալիս, որ բնակավայրի տեսակը և էթնիկ պատկանելությունը փոխկապակցված են Ռուսաստանի կառավարության նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի հետ:

Թբիլիսի բնակիչները վեց տոկոսային կետով ավելի հակված են ասելու, որ անբարյացակամ վերաբերմունք ունենան Ռուսաստանի կառավարության նկատմամբ, քան գյուղաբնակները: Էթնիկ վրացիները յոթ տոկոսային կետով ավելի հաճախ էին անբարյացակամ վերաբերմունք արտահայտում Ռուսաստանի կառավարության նկատմամբ, քան էթնիկ փոքրամասնությունները:

Նշում. այս գծապատկերները ստեղծվել են ռեգրեսիվ մոդելից: Այն ներառում է սեռը (արական, իգական), տարիքային խումբ (18–34, 35–54, 55+), բնակավայրի տեսակը (մայրաքաղաք, քաղաք, գյուղ), կրթություն (միջնակարգ կամ ցածր, միջնակարգ տեխնիկական, միջին և բարձրագույն մասնագ

Վերլուծությունը ցույց է տալիս, որ ռուս ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը տարբերվում է նաև ժողովրդագրական խմբերի միջև:

Տղամարդիկ յոթ տոկոսային կետով ավելի հակված են բարյացակամ վերաբերմունք արտահայտել ռուսների նկատմամբ, քան կանայք: Երեսունհինգ տարեկանից բարձր մարդիկ ավելի դրական են վերաբերվում ռուս ժողովրդին։ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունները 28 տոկոսային կետով ավելի շատ են հակված բարյացակամ վերաբերմունք ունենալ ռուս ժողովրդի նկատմամբ, քան էթնիկ վրացիները: Իշխող կուսակցության կողմնակիցները 14 և 9 տոկոսային կետով ավելի շատ են հակված ռուս ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունենալուն, համապատասխանաբար ընդդիմության կողմնակիցների և որևէ կուսակցության չսատարողների հետ համեմատ։  

Թեև լայն քննարկումներ եղան այն մասին, թե արդյոք վրացական հասարակությունն ավելի թշնամական կվերաբերվի ռուս ժողովրդին Ուկրաինայի պատերազմից և Վրաստան ռուսների լայնածավալ միգրացիայից հետո, տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ հստակ տարբերակում են դրել Ռուսաստանի և ռուսների միջև՝ բացասական վերաբերմունք ունենալով Ռուսաստանի և դրական վերաբերմունք ռուսների նկատմամբ։

Հոդվածում արտահայտված տեսակետները արտացոլում են միայն հեղինակների տեսակետները և պարտադիր չէ, որ համընկնեն Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի տեսակետների հետ: Այս հոդվածում օգտագործված տվյալները հասանելի են այստեղ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում