Գլխավոր Լրահոս

Լրատվամիջոցները Փաշինյանին կոչ են անում վերադառնալ «ազատ շփման գործելաոճին»

Լրատվամիջոցները Փաշինյանին կոչ են անում վերադառնալ «ազատ շփման գործելաոճին»

Մի խումբ լրատվամիջոցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման գործելաոճին։

Փաշինյանն այսօր գրել է, որ հունիսի 27-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Վարչապետին ուղղված լրատվամիջոցների կոչում, որին միացել են «Առավոտ» օրաթերթը, «Ա1+» հեռուստաընկերությունը, «Ինֆոքոմը», «Մեդիալաբը», «ՍիվիլՆեթը», «Փաստերի ստուգման հարթակը», «Ազատություն» ռադիոկայանը և «Գալա» հեռուստաընկերությունը, ասվում է․

«Նախորդ ուրբաթ «Հայկակակ Ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ «Ինչպես նախորդ առցանց ասուլիսների ժամանակ, այս անգամ ևս լրատվամիջոցների՝ նախապես ուղարկած հարցերը ուղիղ եթերում կհնչեցնի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթև Դանիելյանը», - նշվում էր թերթի հայտարարության մեջ։

Այսօր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը մասամբ հաստատեց թերթի «տեղեկությունները»՝ հայտարարելով, որ հունիսի 27-ին վարչապետը հարցերին կպատասխանի ֆեյսբուքյան էջի եթերում։

Նման ձևաչափով վարչապետի «ասուլիսներ» նախկինում տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 24-ին և 2022 թվականի հունվարի 24-ին։ Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգներ, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։

Արդյունքում ըստ էության սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։

Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային սկզբունքներին։

Հորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման գործելաոճին, մանավանդ, որ կորոնավիրուսային համավարակի սահմանափակումները ներկայում այլևս արդիական չեն»։

Հայտարարությունում նշվում է, որ այն բաց է ստորագրման համար։ Կոչին միացած լրատվամիջոցները չեն սահմանափակել հարց ուղղելու հնարավորությունը։ 

Մի խումբ այլ լրատվամիջոցներ էլ բոյկոտել են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը՝ հրաժարվելով հարցեր ուղարկել նրան և կոչ անելով վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին: Հայտարարությունը ստորագրել են լրատվամիջոցների երեք տասնյակ ղեկավարներ ու խմբագիրներ, այդ թվում՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության, «Առավոտ» օրաթերթի, «168 ժամ» թերթի, «Aravot.am» կայքի, «Հրապարակ» օրաթերթի, NEWS.am-ի․․․

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում