Գլխավոր Լրահոս

Կառավարությունում քննարկել են կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր

Կառավարությունում քննարկել են կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, օտար լեզուներով կրթության հնարավորություններին և այլ թեմաների:

«Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումը Կառավարության բացարձակ առաջնահերթություններից է, և այս բնագավառում պետք է գնալ ռազմավարական լուծումների՝ ապահովելով հանրակրթություն - մասնագիտական կրթություն – բարձրագույն կրթություն շղթայի փոխգործելիությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ինտենսիվ շարունակել կրթության ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումները՝ առանցքում ունենալով կրթության բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների ձևավորման և բարձրորակ մասնագիտական համալրվածության խնդիրների լուծումը»,- նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում