Գլխավոր Լրահոս

Ջհանգիրյանի ձայնագրությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների պրոցեսը, կարծում է Փաշինյանը

Ջհանգիրյանի ձայնագրությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների պրոցեսը, կարծում է Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է այն կարծիքը, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների ամբողջ պրոցեսը։

«Կարծում եմ՝ մտահոգիչ է»,- այսօր՝ հունիսի 27-ին, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը նկատում է, որ ձայնագրությամբ «Ռուբեն Վարդազարյանի հետ կապված էլ խնդիրներ կան»։

Նրա կարծիքով՝ հրապարակված ձայնագրությունը պատշաճ քննության կարժանանա։

«Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը դատական համակարգն է, որ այստեղ իրական հաջողություններ չունենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

***

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակել էր ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հրաժարականի դեպքում երաշխավորում է, որ նրա նկատմամբ որևէ քրեական գործ չի լինի։

Դատախազությունը հայտնել է, որ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները ստուգելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում