Գլխավոր Լրահոս

Իրավապահները ստուգում են ՊԵԿ փոխնախագահի զոքանչի՝ գույքերի ձեռքբերման գործարքները

Իրավապահները ստուգում են ՊԵԿ փոխնախագահի զոքանչի՝ գույքերի ձեռքբերման գործարքները

Իրավապահները ստուգում են ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի զոքանչի կողմից 2019-ից ի վեր Երևանի Աբովյան փողոցում ձեռք բերված բնակարանի, ինչպես նաև Աջափնյակում ձեռք բերված տների հիմքերը։ Այդ մասին լրատվամիջոցների հետ հունիսի 27-ի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հունիսի 4-ին Սիվիլնեթը գրել էր, որ ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանի զոքանչը 2019-ից ի վեր երկհարկանի բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, առանձնատուն՝ Աջափնյակում, նաև՝ բնակարան նույն վարչական շրջանում։ Ընդ որում, որոշ գործարքներ նա իրականացրել էր առանց վարկ ներգրավելու։ 

«Կոնկրետ դեպքով ես պարզաբանումներ եմ պահանջել պաշտոնյայից, ստացել եմ գրավոր պատասխան ու հանձնարարել եմ այս փաստերը ստուգել»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա ասաց, որ այդ ստուգումներն ընթացքի մեջ են։ 

Տե՛ս նաև՝ ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանի ՔՊ-ական զոքանչը հարստանում է փեսայի կարիերային համընթաց

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում